Ճամբարային օրվա պատում

15965350_1278382192236953_3687889557221211096_nՕրը սեբաստացիականա աշխարհում սկսվեց ամենօրյա երգ ու պարով: Դպրոցի սովորողները ճամբարային օրը սկսեցին ուսի-ուսի ազգագրական պարերով: Մինչև կրտսեր դպրոցի սովորողները կհասնեին իրենց պարի պարապմունքներին, որոշեցինք իմ սիրելի ընկեր Գոհարի հետ ուրախ և հետաքրքիր խաղեր խաղալ «Կարմիր, թե Սև» ,«Բիբլել»: Այնուհետև եկան մեր կրտսեր սովորողները, որոնց իմ դասարանցիները պետք է սովորոցնեին ազգային պարեր: Նշեմ նաև, որ այսօր իմ դասընկերուհի Մարինեի ծննդյան օրն էր: Բոլորով հավաքվեցինք և շնորհավորեցինք նրա ծնունդը: Այս ամենից հետո բոլորով գնացին խեցեգործարան և կավից պատրաստեցինք բաժակներ և տարրաներ: Իսկ վերջում հարգելի Սաշայի հետ նոր պար սովորեցինք, իսկ մեր աղջիկները իսպաներենի խմբով նոր նախագիծ սկսեցին: Ահա այսպիսի լի և հագեցած օր: Ես առաջին տարին եմ մասնակցում կրթահամալիրի ճամբարին և կարծում եմ, որ այն ունի մի ուրիշ ուսուցողական կողմեր, օրինակ՝ աշակերտները իրար հետ շփվում են ավելի մոտիկից և իրար ճանաչում ավելի լավ, իրենց նախասիրությունները և նախընտրությունները: Ես կարծոմ եմ, որ դպրոցը ոչ միայն պետք է տա ուսումնական գիտելիքներ, այլ նաև կյանքի դասեր: Նաև կարծում եմ, որ այս կրթահամալիրը տալով ազատություն` իր սովորողներին հնարավորություն տալիս նրանց կարծիք ունենալու և անհտականություն ձեռք բերելու հարցում:

Оставьте комментарий